Քաղաքականություն 

ՌԴ դեսպանը պնդում է, որ պետք է սպասել Երևան Պուտինի այցին

analitik.am

Պետք է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կարելի է սպասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Երևան, որը պետք է կայանա հոկտեմբերին:

Հարցին՝ թե նա գալո՞ւ է, դեսպանն ասել է՝ իսկ դուք այլ ինֆորմացիա ունե՞ք. «Ես այլ ինֆորմացիա չունեմ: Մենք ելնում ենք այն բանից, որ այստեղ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ է լինելու, ինչի մասով անդամ երկրների ղեկավարներն են որոշում կայացրել»:

Դեսպանի խոսքերով, այսօրվա դրությամբ կա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը հոկտեմբերին Երևանում անցկացնելու մասին, այլ որոշում չկա։

Նույն շարքից