Քաղաքականություն 

ՌԴ դեսպանն ասել է, թե իր կարծիքով ինչպես պետք է լուծվի Ամուլսարի հարցը

Ես կարծիք չունեմ: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով Ամուլսարի վերաբերյալ հարցին:

Ինչ վերաբերում է Ջերմուկում ընտանիքի հետ իր լուսանկարին և հարցին՝ միգուցե դա մեսիջ է, դեսպանը նշել է, որ որևէ մեսիջ չկա, ուղղակի իրեն շատ է դուր գալիս լինել այնտեղ. «Ամուլսարի հարցը Հայաստանի ներքին հարցն է: Ես, ինչպես հասկանում եմ, որևէ մեկը կասկած չունի, որ հարցը պետք է լուծվի հաշվի առնելով բոլոր գործոնները, և այն, որ որևէ բանի վնաս չհասցվի: Խոսքը վերաբերում է և՛ Հայաստանի հեղինակությանը, և՛ բնությանը: Դա Հայաստանի ներքին գործն է: Կարծում եմ, որ ՀՀ ղեկավարությունը բնակչության հետ բավարար իմաստուն են ճիշտ որոշում կյայացնելու համար՝ հաշվի առնելով բոլոր գործոնները»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից