Հայաստան Քաղաքականություն 

Ռուսաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Լեհաստան չմեկնելու համար

analitik.am

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը բարձր է գնահատել Հայաստանի ղեկավարության որոշումը` չմասնակցել Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտի մեկնարկին նվիրված միջոցառումներին:

Դեսպանի խոսքերով, դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հայ ազգը բարձր է գնահատում իր պապերի հերոսությունը, հարգում հերոսների հիշատակը. «Հայ բարեկամների և մյուսների այս քայլը հերթական անգամ ապացուցում է, որ հաղթանակը մենք միասին ենք կերտել, և ժողովուրդներին բաժանելու փորձերը դատապարտված են ձախողման»:

Դեսպանը հավելել է, որ հաջորդ տարի մեծ շուքով նշվել է Հայրենական պատերազմում հաղթանակի 75-րդ ամյակը` հույս հայտնելով, որ այն արձագանք կգտնի Հայաստանի ղեկավարության կողմցի:

Նույն շարքից