Հասարակություն 

Միխայել Շումախերը 6 տարի անց կոմայից դուրս է եկել

analitik.am

Հայտնի գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը 6 տարի անց դուրս է եկել կոմայից: Ներկայումս Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոնը բուժում է ստանում Փարիզի կլինիկաներից մեկում:

Ըստ ֆրանսիական Le Parisien-ի, Շումախերի գիտակիցությունը վերականգնվել է: Այս տեղեկությունը հաստատել է նաև կլինիկայի ներկայացուցիչը: Մոտ ժամանակներս Շումախերը մտադիր է այցելել FIA-ի նախագահ Ժան Թոդին։

Հիշեցնենք, որ 2013 թվականի վերջին դահուկներով սահելու ժամանակ Միխայել Շումախերն ընկնելու արդյունքում ստացավ գլխի ծանր վնասվածքներ և այդ ժամանակվանից գտնվում էր կոմայի մեջ:

Նույն շարքից