Հասարակություն 

Երևանում հրդեհի ժամանակ 23-ամյա աղջիկը բնակարանի պատշգամբից անցել է հարևան բնակարան

analitik.am

Սեպտեմբերի 11-ին, ժամը 13:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի հանրակացարանային շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում, առկա է գազի արտահոսք: Ըստ նախնական տվյալների՝ ներսում կա տուժած (երեխա):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մարգարիտա Մ.-ն (ծնված 1996 թ.) բնակարանի պատշգամբից անցել է հարևան բնակարան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 14:13-ին: Խոհանոցում այրվել են սառնարանը և պահարանը (1 քմ):

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը տան բնակիչներ Մագա և Մարինա Մ.-ներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Նույն շարքից