Գլխավոր Հասարակություն 

Եթե ապօրինի փակենք Ամուլսարի հանքը, վաղն ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը և կվերցնենք մեզ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ամուլսարի ու բոլոր հարցերում դիրքորոշումը պետք է լինի իրավական, որովհետև մենք խոսում ենք իրավական պետության մասին: Եթե որոշ դեպքերում հարցին կա էմոցիոնալ մոտեցում, բնապահպանական մոտեցում, տնտեսական մոտեցում, ես կարծում եմ, որ այդ բոլոր մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը: Այս մասին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով հանքի շահագործման մասին:

«Ցանկացած դեպքում պետք է առաջնորդվենք ճշմարտությամբ, առանց կանխավարկածի, թե ինչպիսին պետք է լինի այն: Հայաստանում չի կարող լինել որևէ մեկը, ով կարող է մեզ մեղադրել Ամուլսարի կամ որևէ հարցում մինչև վերջ հետամուտ չլինելու մեջ: Ինձ համար Հայաստանի պետական, ազգային շահը եղել է ու մնալ է առաջնահերթություն: Ես համարում եմ, որ ՀՀ վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումը, որը կարող է լինել արդարացված և լեգիտիմ, հենց սա է: Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղն ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը` արտադրամասը, և այդպես շարունակ: Էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ: Իհարկե մենք չենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ»,-հավելեց վարչապետ:

 

Նույն շարքից