Հասարակություն 

Պատահարից օրեր անց «Օպել»-ի վարորդը մահացել է

analitik.am

Սեպտեմբերի 6-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 49-րդ կմ-ին իրար էին բախվել «ԶԻԼ» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԶԻԼ»-ի վարորդը, ուղևորը և «Օպել»-ներից մեկի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 02.10-ի սահմաններում, մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված «Օպել»-ի վարորդը՝ 1968 թ. ծնված Խաչատուր Դավթյանը, մահացել է:

Կատարվում է քննություն։

Նույն շարքից