Հասարակություն 

Երեխաների մեծ մասը վերադառնալու են տնակներ. Ինչու են Շիրակում փակում երեխաների խնամքի կենտրոնները

analitik.am

Այսօր` սեպտեմբերի 11-ին, խորհրդանում հարցուպատասխանի ժամանակ Իմ քայլը խմբակցութան պատգամավոր Կարեն Սարուխանյանը խոսեց Շիրակում երեխաների խնամքի երկու կենտրոնի փակման մասին` հայտարարելով, որ երեխաների մեծ մասն արդյունքում վերադառնալու են տնակներ: Բացի դրանից, կա նաև 100-ից ավելի աշխատակցի խնդիր: Պատգամավորը հիշեցրեց, որ երեխաները տուն են վերադառնալու ձմռանը` ցանկանալով իմանալ` արդյո՞ք հաշվարկված են բոլոր ռիսկերը:

Ամբիոնին մոտեցավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով առաջարկեց հարցով գրավոր դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ով այսօր նիստին չի մասնակցում:

Նույն շարքից