Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսին ևս 100 փաստ է ներկայացնելու նոր Հայաստանի մասին

analitik.am

Ես պատրաստվում եմ ասուլիսի և, ինչպես նախորդ ասուլիսի ժամանակ, այնպես էլ` այս անգամ, պատրաստվում եմ 100 փաստ ներկայացնել նոր Հայաստանի մասին: Այսօր` սեպտեմբերի 11-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան գրառում էր արել, որում մասնավորապես ասված էր.

«Սիրելի հայրենակիցներ. նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում:

Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր եւ միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում եւ այս տարի եւս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր:

Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում»:

Նույն շարքից