Հասարակություն 

Եկել եմ իմ կուսակցության աջակցությունը հայտնելու ձեզ. Շարմազանովը` Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին

analitik.am

Ես հերթական անգամ միացել եմ ձեր, մեր, բոլորիս պայքարին հանուն ազատության, հանուն երկրորդ նախագահի ազատության պայքարին, հանուն նրա, որ մեր երկրում չլինեն քաղբանտարկյալներ, հանուն նրա, որպեսզի չլինի զանգովի արդարադատություն։ Եկել եմ իմ կուսակցության աջակցությունը հայտնելու ձեզ բոլորիդ և ասել, որ լույսը երբեք չի ստվերվելու, Հայկը չի կարող պարտվել Բելին։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց սկսեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ` պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը և ազատ արձակել երկրորդ նախագահին:

Նրանց է միացել նաև ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակը, որը դիմելով վերջիններիս ասաց, որ ամուր լինեն և չընկրկեն որևէ դժվարության առջև․ «Դեպի լույս տանող ճանապարհը միշտ տարբեր խոչընդոտներով է պատված լինում, բայց խոչընդոտները նրա համար են, որպեսզի քանդվեն։ Եթե Բեռլինի պատը քանդվել է, այս ռեժիմի պատը նույնպես քանդվելու է»,-ասել է Շարմազանովը։

Նույն շարքից