Գլխավոր Հասարակություն 

Արարատ Միրզոյանը զայրացրեց ԱԺ-ի մոտ հավաքված Ամուլսարի պաշտպաններին

analitik.am

Մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են Ազգային ժողովի մոտից երթ սկսել ի պաշտպանություն Ամուլսարի: Այս պահին ակցիայի մասնակիցների հետ հանդիպում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ում խոսքերով, մարդիկ պլակատներով և ռուպրներով ԱԺ այգում կարող են ակցիա անել միայն ԱԺ նախագահի գիտությամբ:

Նա նաև հիշեցրեց նախորդ դեպքը՝ Ամուլսարի հարցում չի ոտնահարվում հեղափոխության գաղափարները, ինչպես պնդում են ակցիայի մասնակիցները. «Եթե այդպիսի պնդում եք անում, ուրեմն մենք տարբեր ձև ենք ընկալել հեղափոխության գաղափարները»,-ասաց Միրզոյանը:

Ակտիվիստները Միրզոյանին հիշեցրեցին Փաշինյանի խոսքերն առ այն, որ ժողովուրդն է որոշելու հարցեր, իսկ այս դեպքում ժողովուրդն արդեն որոշել է հարցը:

Միրզոյանի խոսքերով, դա տափակ քննարկում է:

ԱԺ նախագահի այդ ձևակերպումը դուր չեկավ ակտիվիստներին, ովքեր պահանջեցին Միրզոյանին հեռանալ:

ԱԺ նախագահը հետո բացատրեց, թե ինչ նկատի ուներ «տափակ քննարկում» ասելով` խնդրելով ակտիվստներին ակցիայի հարցը հնարավորինս հարթ անել:

Այս պահին ակցիայի մասնակիցները Ազգային ժողովի այգում են։

Նույն շարքից