Եվրոպան պետք է մտածի սեփական անվտանգության մասին, քանի որ Միացյալ Նահանգներն ավտոմատ կերպով չեն պաշտպանի նրան: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը , հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա, ԱՄՆ-ն իսկապես գերտերություն է ռազմական և տնտեսական առումով, և չնայած տարբերություններին, եվրոպական երկրներն ամուր կապված են ամերիկացիների հետ: Միևնույն ժամանակ, «այլևս ավտոմատիզմ չկա, քանի որ նրանք, ինչպես Սառը պատերազմի ժամանակ, կխաղան Եվրոպայի պաշտպանի դերը»,-շեշտել է կանցլերը Բունդեսթագում (Գերմանիայի խորհրդարան) անցկացվող բյուջետային քննարկումների ժամանակ:
Մերկելը նշել է, որ պետությունները պետք է ավելի նշանակալի ներդրում ունենան իրենց անվտանգության հարցում: Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ բյուջեի շուրջ քննարկումները «տեղի են ունենում աշխարհում լուրջ փոփոխությունների պայմաններում»:
1 1 - 2Shares