Հասարակություն 

Գյումրիում մահացած հայտնաբերված ռուսական բազայի զինվորի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել

analitik.am

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ուսումնասիրում է բազայի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

«Պայմանագրային զինծառայողը, գտնվելով բնակարանում, իրեն լավ չի զգացել և խնդրել է շտապօգնություն կանչել: Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձնագրել են զինվորի մահը: Մահացած զինծառայողի մարմնին բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,-հայտնել են մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը «Ինտերֆաքս»-ին հայտնել էր, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողին մահացած են գտել Գյումրի քաղաքի տներից մեկում: Նրա խոսքերով, մարմնի արտաքին զննման արդյունքում հայտնաբերվել են քերծվածքներ:

Նույն շարքից