Հասարակություն 

Ուկրաինացի նավաստիները բռնվել են երկու տոննա կոկաին տեղափոխելու ժամանակ

analitik.am

Սեպտեմբերի 10-ին, Լիլլիայի քրեական դատարանը Վենեսուելայից ավելի քան 2,3 տոննա կոկաին փոխադրելու համար 9 ուկրաինացի նավաստու դատապարտել է  5-8 տարի ազատազրկման: Այս մասին հայտնում է «Ouest France»-ը:

Դատարանը նաև նավաստիներին տուգանել է 75 միլիոն եվրոյի չափով: Բոլոր դատապարտյալների համար, բացառությամբ մեկի, սահմանվել է Ֆրանսիա այցելելու ցմահ արգելք:

«Carib Palm» նավի ղեկավարի և ևս երկու նավաստի հետ կապված գործերը հետագայում քննելու է հատուկ դատարանը:

Նույն շարքից