Հասարակություն 

Կա՞ մարդ, ով գիտի ՀՀ նախագահի տեղը. Աննա Մկրտչյան

analitik.am

Կա՞ մարդ, ով գիտի ՀՀ նախագահի տեղը։

Հիշեցում. Սուտ մատնությունը քրեորեն պատժելի է։

Լրատվամիջոցների հաղորդմամբ ավելի քան մեկ ամիս է երկրի նախագահից լուր չունենք։ Հուլիսից արձակուրդում է։

Հարկ չի համարում վերադառնալ։

Կգա այն ժամանակ, երբ ամեն ինչ անցյալում կլինի։ Կգա այն խոսքերով, որ

— չգիտեր Ամուլսարի խնդրի գոյության մասին,

— ընդհանրապես չէր լսել նախագահ Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին։

— Սահմանադրական դատարա՞ն։

— Սահմամադրական դատարանի որոշու՞մ։ ՀՀ-ում Սահմանադրական դատարան կա՞: Կհարցնի նա։

Ու կշարունակի՝ այ, եթե, լսեր, այ, եթե, տեղյակ լիներ, թույլ չէր տա։

Իսկ, ինչ են ուզում Հայաստանի սևերն ու սպիտակները, նրա համար պարզ չէ։

Ինչու՞ անցավ գլուխը դնել ցավի տակ։ Ա. Սարգսյանի համար անհասկանալի է։

Ա. Սարգսյանը կարդացել է Սահմանադրության բոլոր տողատակերը ու հասկացել իր լիազորությունների իրական շրջանակը։

Ինչքան կուզի, այդքան էլ արձակուրդ կգնա։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր, իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Աննա Մկրտչյան

Նույն շարքից