Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը խոստացել է աջակցել զբոսաշրջությանը

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանը մտադիր է ակտիվորեն զարգացնել զբոսաշրջությունը, պետությունը պատրաստ է տրամադրել իր աջակցությունը: Այս մասին ասվում է «Ռուսաստանի ապագան» պորտալի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է Լենտան։

«Ռուսաստանը զբոսաշրջության հսկայական ներուժ ունի: Հայտնի է մեր մարզերի բնական գեղեցկությունը և նրանց մշակութային բազմազանությունը: Մեզ համար կարևոր է ավելացնել զբոսաշրջության սոցիալ-տնտեսական ազդեցությունը»,-ասել է նա և ավելացրել, որ վերջին հինգ տարվա ընթացքում Ռուսաստան այցելել է ավելի քան 125 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ:

«Սա մեր հետևողական աշխատանքի արդյունքն է՝ ճանապարհորդական արդյունաբերությունը զարգացնելու հարցում»,-եզրափակել է Պուտինը:

Նույն շարքից