Հասարակություն 

Լրագրող Շևչենկոն պատմել է Կադիրովի հետ վեճի մասին

analitik.am

Լրագրող Մաքսիմ Շևչենկոն ասել է, որ ինքը երբեք չի մեղադրել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին վախկոտության մեջ: Տեսաուղերձը վերջինս հրապարակել է Instagram-ի իր էջում։

Ըստ Շևչենկոյի, «հետընթաց» արտահայտությունը, որը նրա կողմից հնչել է Կադիրովի հասցեին, չի նշանակում, որ այդ մարդը վախկոտ է, այլ նշանակում է, որ անձը փոխել է իր տեսակետը՝ հասկանալով հարցը կամ իր դիրքը․ «Այս արտահայտությունն, իհարկե, ընդունելի է մտերիմների շրջապատում և ընդունելի չէ կովկասյան պատերազմի և դրա ողբերգության վերաբերյալ վեճում»,-պարզաբանել է լրագրողը:

Հիշեցնենք ավելի վաղ օգոստոսի սկզբին լրագրողը քննադատել էր Կադիրովի հայտարարությունը իմամ Շամիլի մասին և նշել նրա` ոչ կոռեկտ լինելը: Դրանից հետո նրան զանգահարել է Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը, ով Շևչենկոյի ուշադրությունն է հրավիրել հնչեցրած «վիրավորական բառերի վրա»:

Լրագրողը հետագայում խոստովանել է, որ իր դիտողությունները չափազանց կոշտ էին, բայց ավելի ուշ հայտարարել է, որ չի փոխել իր դիրքորոշումը Չեչնիայի ժողովրդի պատմության մեջ իմամ Շամիլի դերի վերաբերյալ:

Նույն շարքից