Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն և Չինաստանը միասին հարվածել են Ռուսաստանի տնտեսությանը

analitik.am

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային առճակատումը հանգեցրել է էլեկտրաէներգիայի պահանջարկի անկմանը, այդ իսկ պատճառով Մոսկվան ստիպված կլինի կարգավորել իր կանխատեսումները տնտեսական աճի տեմպերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՏԱՍՍ-ը :

«Համաշխարհային տնտեսությունը դանդաղում է, էներգիայի պահանջարկն ընկնում է, մեր համար սա զգայուն է»,-բացատրել է Մեդվեդևը՝ նշելով, որ մի շարք ապրանքների պահանջարկի նվազումը թույլ չի տա պահպանել նախատեսվող աճը:

Օգոստոսի վերջին «Moody's» միջազգային վարկանիշային գործակալությունը վատթարացրեց 2019-ին Ռուսաստանի տնտեսության աճի կանխատեսումը: Նրա գնահատմամբ, երկրի ՀՆԱ-ն կաճի 1,2 տոկոսով, ոչ թե` 1,6 տոկոսով, ինչպես նախկինում ենթադրվում էր:

Հուլիսին Արժույթի միջազգային հիմնադրամն իջեցրեց իր գնահատումը 1,4 տոկոսից մինչև 1,2 տոկոս:

Նույն շարքից