Բիզնես Հասարակություն 

Կանայք ավելի հաջողակ են բիզնեսում

analitik.am

Կանայք, ինչպես և տղամարդիկ, կարող են լինել լավ ձեռնարկատերեր և լուրջ հաջողություններ գրանցել բիզնեսի ոլորտում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն կազմակերպությունները, որոնց ղեկավարները կին են, առավել մեծ առաջընթաց են գրանցում և կարողանում են բարձրացնել կազմակերպության գործունեության արդյունավետությունը: Ներկայացնում են այն պատճառները, որոնք վկայում են այն մասին, որ կանայք նույնպես հաջողակ են բիզնեսում. 


1. Կանայք կարողանում են ճիշտ ընտրել իրենց թիմակիցներին: Նրանք կարողանում են դառնալ լավ առաջնորդներ, քանի որ ունեն ճիշտ թիմակիցներ ընտրելու կարողություն, առավել շատ են հարգվում կոլետիվի կողմից որպես մենեջերներ, քան տղամարդիկ: Նրանք կարողանում են համատեղել ինտուիտիվ և տրամաբանական մտածողությունը, ավելի լավ են կարողանում վերլուծել իրենց և ուրիշների գործողությունների հետևանքները, և նրանք ավելի հստակորեն են հաշվարկում անհրաժեշտ ռեսուրսները:


2. Կանայք ավելի լավ են կարողանում ապահովել կազմակերպության գործունեության հստակ և ըստ սահմանված ժամկետների կատարումը: Այն կազմակրպութունները, որոնք ղեկավար պաշտորններում կանանց են նշանակում, այդ կազմակերպություններն առավել հակված են շահույթ ստանալու, քան այն կազմակերպությունները, որոնք ընտրում են տղամարդ ղեկավարների:


3. Կանայք ունեն պատասխանատվության մեծ զգացում: Նրանք առավել պատասխանատու են իրենց կատարած աշխատանքի նկատմամբ և պատրաստ են անել ամեն ինչ դրական արդյունքներ գրանցելու համար:


4. Կանաք նորամուծությունների կողմակից են: Նորամուծությունները բիզնեսում կարևոր են, քանի որ սպառողը արտադրողից մշտապես նոր, ավելի կատարելագործված արտադրանք է ակնկալում: Իսկ կանայք կարողանում են նույնիսկ հին արտադրանքը, մի փոքր ձևափոխելով, նորացնել և ավելի արդիականցնել:


5. Կանայք ավելի լավ են տիրապետում հաղորդակցման հմտութուններին: Նրանք ավելի լավ են կարողանում ներկայացնել արտադրանքը և համոզել գնորդին:


6. Գործարար կանայք մշտապես զբաղվում են ինքնակրթությամբ: Նրանք երբեք կանգ չեն առնում և նորացնում են իրենց գիտելիքներն ու հմտությունները:


7. Կանայք ավելի ռիսկային են բիզնեսի կատարելագործման հարցում: Նրանք չեն վախենում ձախողումներից:


8. Կանայք ավել խորամանկ են: Նրանք կարողանում են իրավիճակն հարմարեցնել ի օգուտ իրենց: 


Վերը թվարկվածից ակնհայտ է դառնում, որ կանայք, ինչպես տղամարդիկ, նունպես կարող են ապահովել բիզնեսի առաջընթացը և լինել լավ առաջնորդներ:


www.analitik.am

Նույն շարքից