Հասարակություն 

Ամուլսարի պաշտպանները կառավարության շենքի դիմաց կարգախոսներ են հնչեցնում և թմբկահարում

analitik.am

Երևանում ընթացող հանուն Ամուլսարի ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց կարգախոսներ են հնչեցնում և թմբկահարում:

Բազմամարդ երթը սկսվել է կառավարության շենքից և անցել Երեւանի փոքր կենտրոնով: Երթին մասնակցում են բնապահպաններ, ակտիվիստներ, կուսակցությունների և քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ:

Ակցիայի մասնակիցները կատարել են «Հեյ ջան, Հայաստան» երգը՝ «Հայաստան» բառը փոխարինելով «Ամուլսար» բառով:

«Լիդիան, Լիդիան, հեռացիր, Ամուլսարը մոռացիր»,- երգում են ակցիայի մասնակիցները:

Ակցիայի խաղաղ տրամադրված մասնակիցները ազգային երգեր են երգում՝ երգերի բառերը փոխարինելով «Ամուլսար» ու «Ջերմուկ» բառերով:

Նույն շարքից