Հասարակություն Իրավական 

Արտակարգ դեպք մարզերից մեկում. 57-ամյա տղամարդը 39–ամյա կնոջը շանտաժի է ենթարկել՝ պահանջելով գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում շորթում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնում է աղբյուրը, տարածքային ոստիկանություն է դիմել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 39-ամյա Ծովիկ Շ.-ն և հայտնել, որ նույն օրը իր բնակության վայրի՝ իրենց շենքի բակում Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի սրահում համաքաղաքացի, 57-ամյա Վարուժան Դ.-ն իր բջջային հեռախոսով իրեն ցույց է տվել այս տարվա օգոստոսին հանրապետությունում հայտնի առողջարաններից մեկի իր աշխատասենյակում միմյանց միջև տեղի ուեցած սիրային զրուցի տեսագրությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեսագրութունը ցույց տալուց հետո այն ջնջելու կամ ամուսնուն չուղարկելու պայմանով Վարուժան Դ.-ն իրենից պահանջել է կամ 2 հազար դոլար, կամ իր հետ սեռական հարաբերություններ ունենալ: Մերժում ստանալուց հետո Վարուժան Դ.-ն հարվածել է Ծովիկ Շ.-ին, ճանկռոտել ձեռքերն ու մարմնի տարբեր մասեր, ապա բռնել պարանոցից, ինչի հետևանքով, ըստ Ծավիկ Շ.-ի, իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ: Փաստի ատռթիվ տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Վարուժան Դ.-ն աշխատում է Հայաստանում հայտնի առողջարանային կենտրոններից մեկում:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից