Հասարակություն 

Կալիֆոռնիայում ջրվեժի գագաթին հայտնված ընտանիքը փրկվել է շշով ուղարկված գրության օգնությամբ

analitik.am

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող թաքնված ջրվեժի գագաթին հայտնված ընտանիքը, որն այնտեղից իջնելու ոչ մի ելք չուներ, հաջողացրել է օգնություն կանչել շշի մեջ դրած ուղերձը ջուրը գցելով: Tert.am -ի փոխանցմամբ՝ Հոլիվուդյան ֆիլմի սցենար հիշեցնող պատմությանն անդրադարձել է Oddity central-ը:

Քրթիս Ուայթսոնը, նրա ընկերուհի Քրիսթալ Ռամիրեսը և իրենց 13-ամյա որդի Հանթերը ավարտելիս են եղել նավարկությունը 4-օրյա ճամբարային հանգիստի ժամանակ, երբ նկատել են, որ հայտնվել են մեկուսի վայրում՝ Առոյո Սեկո («Չոր վտակ») ժամանակավոր գոյացող գետից թափվող ջրվեժի գագաթին:

Նրանք խցանված են մնացել 12 մետր բարձրությամբ ջրվեժի գագաթին: Ընկերները տեղյակ էին, թե իրենք ուր են գնացել, սակայն երկար ժամանակ կպահանջվեր մինչև վերջիններս սկսեին որոնել իրենց և քանի որ բջջային կապն այդտեղ բացակայում էր, պետք էր օգնություն կանչելու այլ տարբերակ մտածել:

Նախ Ուայթսոնը փորձել է փայտի վրա իր մոտ առկա գրպանի դանակով փորագրել «Մենք օգնության կարիք ունենք» գրությունը և նետել փայտը ջրվեժից, սակայն այն անընդհատ պտտվում էր գետում և առաջ չէր գնում:

Այս անգամ նա դիմեց կանաչ պլաստիկե շշի օգնությանը, որի ներսում տեղադրելով «Մենք խցանվել ենք ջրվեժի մոտ և օգնության կարիք ունենք» գրությունը իր մոտ մնացած ստացականի վրա՝ այն ջուրն է գցել:

Այդ գիշեր իսկ նրանց օգնության է հասել փրակարար ծառայությունը: Ավելի ուշ ամերիկացին տեղեկացել է, որ իրենց գրությունը հայտնաբերել են մոտակայքում քայլարշավի մեկնած ամուսինները և կարդալով այն` դիմել են փրկարարներին: Նրանց հայտնաբերել հաջողվել է ուղղաթիռով որոնումներ իրականացնելիս:

Նույն շարքից