Բարի օր Հասարակություն 

ԱԺ-ն այսօր ընդունել է օրենք, որը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածին

analitik.am

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՀՀ ԱԺ-ն այսօր ընդունել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենք, ինչով Օրենքը լրացվել է 28.1-րդ հոդվածով (պետական ծառայողին տրվել է լրացուցիչ 4 օր արձակուրդ), որը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածին:

Մասնավորապես, օրենսդիրն Աշխատանքային օրենսգրքով այդ լիազորությունը վերապահել է բացառապես Կառավարությանը, հետևաբար չէր կարող օրենքով նախատեսվել այդպիսի կարգավորում»:

Նույն շարքից