Հասարակություն 

Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածները բեռնատարների համար փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում մառախուղ է:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Ս.թ. սեպտեմբերի 6-ից նոյեմբերի 10-ը Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

Մ-17 Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից