Հասարակություն 

«Ծառայակից ընկերը խոհանոցում է եղել, ձայն է լսել, մինչև հասել է, 23-ամյա Բաբուշկինը մահացել էր»․ մանրամասնում է Շիրակի դատախազը

analitik.am

Ինչպես հայտնի է՝ Գյումրու «Մուշ 2» թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ՌԴ քաղաքացի 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին, որի քթի, աջ ձեռքի ու աջ ոտքի շրջանում եղել են քերծվածքներ։ Վերջինս ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից էր, սպա, որը իր ծառայակից ընկերոջ հետ վարձով բնակվում էր Գյումրու «Մուշ» թաղամասում։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին փոխանցեց, որ, նախնական տվյալներով, մահվան պատճառը հանդիսացել է փայծաղի վնասումը։ «Նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, մահից մոտ երեք օր առաջ մոտոցիկլետով ենթարկվել է ինքնավթարի։ Մարմնական վնասվածքները ստացել է այդ հանգամանքներում։ Մենք հայտնաբերել ենք մոտոցիկլետը, ակնառու է, որ այն ևս վնասված է։ Ունենք տեղեկություններ, որ մոտոցիկլետով ինքնավնասվելու պահին եղել են ականատեսներ, նշված անձանց շրջանակը հայտնի է, այս պահին միջոցներ են ձեռնարկվում նրանց հարցաքննելու, բացատրություն վերցնելու ուղղությամբ»,- ասաց դատախազը։ Ռուս սպան, մոտոցիկլետից վայր ընկնելով, բժշկական օգնության չի դիմել։

Նույն շարքից