Հասարակություն Պատահարներ 

Գեղարքունիքում անհետ կորած 15-ամյա աղջիկը մահացել է օրգանիզմի հյուծվածությունից

analitik.am

Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի բնակիչ 15-ամյա աղջիկը, ում օրեր շարունակ փնտրում էին որպես անհետ կորած, մահացել է օրգանիզմի հյուծվածությունից: Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ նրա դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նա տնից դուրս էր եկել զբոսնելու ու, ամենայն հավանականությամբ, մոլորվել է:

Տնեցիների հետ աղջիկը կոնֆլիկտ կամ խնդիրներ չի ունեցել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա էր կորել: Նա տառապում էր էպիլեպսիա հիվանդությամբ:

Վերջինիս դին գտնվել է երեկ Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջն ընկած հատվածում։

Նույն շարքից