ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է 18 տարի առաջ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որն անցկացվել է Պենտագոնի բակում:
Իր ելույթի ժամանակ ԱՄՆ առաջնորդը կարևորել է ազատության և այլ ազգային արժեքների պահպանությունն ու հարգանքի տուրք մատուցել 2001-ի սեպտեմբերի 11-ին ուրիշներին փրկելու համար իրենց կյանքը զոհած անձանց:
«Այսօր մեր ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում և սգում է շուրջ 3000 զոհերի հիշատակը: Այստեղ 184 մարդ է սպանվել, երբ «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները գրավեցին «Ամերիկյան ավիաուղիների» չվերթի օդանավն ու այն կործանեցին՝ բախվելով Պենտագոնին:
Տասնութ տարի առաջ ահաբեկիչները խոցեցին ամերիկյան հզորության միջնաբերդը: Սակայն թշնամին շուտով գիտակցեց, որ չի կարող թուլացնել մեր ժողովրդի ոգին: Վշտի պահերին ամերիկացիների հայրենասեր սրտերը միայն ուժեղանում են և առավել վճռական դառնում», - ասել է Թրամփը:
Ահաբեկչության ոգեկոչմանն ուղղված միջոցառումներ են անցկացվում նաև Նյու Յորքում, որտեղ 2001-ին ահաբեկիչների առևանգած ինքնաթիռներից մեկը մխրճվեց World Trade Center առևտրի կենտրոնի աշտարակներից մեկը:
Աղբյուրը՝ tert.am