Հասարակություն 

Facebook-ը կհեռացնի այն պատկերները, որոնցում մարդիկ իրենք իրենց վնասում են

Facebook սոցիալական ցանցը կհեռացնի այն պատկերները, որոնցում մարդիկ իրենք իրենց վնասում են, հայտնում է The Guardian-ը:

Ընկերությունը նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ քննադատվել է վնասակար կոնտենտի մոդերացիայի իր կանոնների համար:

Facebook-ը մոդերատորների թիմ ունի, որը վերահսկում է կոնտենտը և զտում, օրինակ, բռնի գործողությունների կամ ինքնասպանությունների ուղիղ հեռարձակումը: Մոդերացիայի համար ընկերությունն աշխատում է աութսորսինգի ծառայությունների հինգ մատակարարների հետ առնվազն ութ երկրում:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից