CNN-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմում քննարկում են նախագահի հեռացած խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնում վերջինիս գլխավոր հակառակորդ Մայք Պոմպեոյին նշանակելու հարցը:
Երկու աղբյուրների փոխանցմամբ, նախագահի խորհրդական նշանակվելուց հետո Պոմպեոն պահպանելու է պետքարտուղարի իր պաշտոնը: Այսպիսով, նա կդառնա ԱՄՆ պատմության երկրորդ գործիչը` Հենրի Քիսսինջերից հետո, ով համատեղում է այս երկու պաշտոնները:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի պաշտոնի համար քննարկում է 5 թեկնածուի: CNN-ը պնդում է, որ հենց Պոմպեոն է ամենահավանական թեկնածուն: