Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարարը նոր պաշտոն ունի

Սախալինի նորընտիր նահանգապետ Վալերի Լիմարենկոն հրամանագիր է ստորագրել ՌԴ նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինին նահանգից սենատոր նշանակելու մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սեպտեմբերի 11-ին փոխնախարարի պաշտոնը լքած Կարասինը հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի Սախալինն ու Կուրիլները դառնան Ռուսաստանի նոր այցեքարտը:

Հավելենք, որ Սախալինից նախկին սենատոր Դմիտրի Մեզենցևը նախագահ Պուտինի հրամանագրով նշանակվել է Բելառուսում ՌԴ դեսպան:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից