Բարի օր Սպորտ 

Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստ Ռոնալդուի և Սթերլինգի հետ հայտնվել են խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ու ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնվել են Եվրո-2020-ի նախընտրական փուլի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, որը հրապարակել է SofaScore.com-ը:

Հիշեցնենք, որ 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 4:2 հաշվով պարտության մատնեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:

Նշենք, որ խորհրդանշական հավաքականում հայտնվել են նաև Տիագո Ալկանտարան, Ռահիմ Սթերլինգը, Ջեյդոն Սանչոն, Քևին դե Բրույնեն, Կրիշտիանո Ռոնալդուն:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից