Հասարակություն Սպորտ 

Ծնունդով սարիգյուղցի հոլանդահայ բարերարը գնդակներ, մարզահագուստ և այլ պարագաներ է ուղարկել երեխաներին /լուսանկարներ/

analitik.am

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր էջում գրում է.

«Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքն է, ծնունդով սարիգյուղցի հոլանդահայ բարերարներից մեկը (անունը հրապարակել չի ցանկանում) իր ծննդավայրում ֆուտբոլ խաղացող երեխաներին օգնելու համար ուղարկել է գնդակներ, մարզահագուստ և այլ պարագաներ: Գյուղում սկսել են մարզվել 2006-ից 2011թթ ծնված 21 պատանիներ: Եղեք այս մարդու նման, օգնեք ձեր ծննդավայրերին ու մեկ մեքենա ավել վարելու փոխարեն մի քիչ փող տրամադրեք ու ուրախություն պարգևեք երեխաներին»:

Նույն շարքից