Հիմք ընդունելով պատգամավորի դիմումը և առաջնորդվելով Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջով, այսուհետ դադարեցված է համարվում Իմ քայլը խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորի լիազորությունները: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը` հավելելով, որ արդեն դիմել է ԿԸՀ-ին:
Միրզոյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Առաքելյանին համագործակցության համար և հաջողություն մաղթեց: