Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է Բոլթոնի պաշտոնանկության պատճառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունն Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնում է Life-ը։

«Նա մի քանի խոշոր սխալ է թույլ տվել։ Վարչակազմում չհաջողվեց ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց ես շատ կարևոր եմ համարում»,-ասել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը հաստատել է, որ իր և Բոլթոնի միջև տարաձայնություններ են եղել Վենեսուելայի և Հյուսիսային Կորեայի հարցերում:

Միևնույն ժամանակ, Բլումբերգը նշում է խորհրդականի հրաժարականի ավելի կոնկրետ պատճառ: Ըստ նրա, Թրամփն ու Բոլթոնն անհամաձայնություն են ունեցել հակաիրանական պատժամիջոցների մեղմացման հարցում (նախագահը կողմ է եղել, իսկ Բոլթոնը դեմ): Սեպտեմբերի 10-ին Սպիտակ տանը կայացավ այս թեմայով հանդիպում, և նույն օրը Ամերիկայի ղեկավարն աշխատանքից հեռացրեց իր օգնականին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից