Հասարակություն 

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» հայտարարությունը եզդիաբնակ Ֆերիկ գյուղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Երեկ ՝ սեպտեմբերի 11-ին միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ գյուղում:

Ոստիկանները փորձել են բացել ՝  եզդիական Ֆերիկ գյուղի  արոտավայրեր տանող ճանապարհները ,որոնք գյուղացիները արդեն փակ են պահում մի քանի ամիս ՝  թույլ չտալով ,որ ապօրինի զավթված հողատարածքում որևէ մեկը շահագործման փորձեր կատարի :

Գյուղի գյուղատնտեսական հողատարածքները նախկին գյուղապետ Նորիկ Հայրապետյանը ապօրինի կերպով վաճառել է Մանվել Գրիգորյանի ազգականներ Զարզանդ և Հրանտ Գրիգորյաններին:

Հեղափոխությունից հետո վերջիններս հողատարածքը վաճառել են լիբանանահայ գործարարին, ով ոստիկանությունից պահանջում է բացել եզդիական գյուղին պատկանող արոտավայրեր  տանող ճանապարհը:

Նշված գյուղատնտեսական հողերը եզդիական գյուղի ապրուստի միակ միջոցն են և հողերի զավթումը շարունակվելու դեպքում եզդիների կսկսեն արտագաղթել գյուղից:

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում

Ֆերիկ համայնքի բնակիչներին

Օրենքով սահմանված կարգով շարունակել խաղաղ , ոչ բռնի բողոքի ակցիաները և թույլ չտալ, որպեսզի եզդիական գյուղը կորցնելով իր զբաղվածության միակ  աղբյուրը ՝ գյուղատնտեսությունը, արտագաղթի գյուղից ,որի արդյունքում  կավելանա եզդիների արտագաղթը  Հայաստանից

Ցուցաբերել հարգալից վերաբերմունք օրենքի ներկայացուցիչների նկատմամբ և չտրվել սանդրանքներին

Քննչական մարմիններին , մարդու իրավունքների պաշտպանին

Ապահովել թափանցիկ, լիարժեք քննություն և բացահայտել մեղավորների ամբողջ շրջանակը:

Քրեական գործի քննության ընթացքում հաշվի առնել գյուղի էթնիկ եզդիներով բնակեցված լինելու հանգամանքը և գործը քննելիս խտրականության հիմքով հանցագործության էլեմենտների առկայության դեպքում դրանք քնել գործի հիմքում և չանտեսել:

Լիարժեքորեն բացահայտել ենթադրյալ հանցագործություն  կատարած անձանց կողմից տվյալ գյուղում եզդիների նկատմամբ  կատարված այլ հանցագործությունները:

Գործի քննության ընթացքում ցուցաբերել անաչառություն ,օբյեկտիվություն և առաջնորդվել մարդու իրավունքների վրա կենտրոնացված մոտեցմամբ

Արմավիրի մարզպետարանին

Չկիրառել ճնշում համայնքի ղեկավարի վրա  և չփորձել լռեցնել գյուղացիներին ՝ ոտնահարելով նրանց ՝ խաղաղ հավաքներ անցկացնելու և համայնքային գույքը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքը

Գործի քննության ընթացքում չմիջամտել  դրան և չկայացնել որոշումներ, որոնք կողմերին կարող են տալ առավելություններ

Պետական կառավարման մարմիններին , Ազգային ժողովին

Ցուցաբերել քաղաքական կամք խնդրի լուծման  համար

Մշակել անցումային արդարադատության տրամաբանության մեջ մտնող մեխանիզմներ, որոնք նման իրավիճակներում կապահովվեն խնդիրների արագ և արդար լուծումը:

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» շարունակելու է հետևել դեպքերին զարգացմանը և իրավական օժանդակություն կցուցաբերի համայնքի բնակիչներին:

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպություն

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից