Միջազգային Քաղաքականություն 

Պուտինի հետ ընկերությունը կանխել է հակամարտությունը Սիրիայում․ Նեթանյահու

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անմիջական շփումն օգնել է կանխել Սիրիայում Ռուսաստանի և Իսրայելի միջև բախումը: Այս մասին, РБК- ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Հենց դա հնարավորություն տվեց կանխել բախումը, անկեղծ ասած, որը գրեթե անխուսափելի էր Սիրիայում գործողությունների ընթացքում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի առաջադրանքների և մեր ռազմական գործողությունների հակասության պատճառով»,-ասել է Նեթանյահուն։

Նա նաև ավելացրել է, որ Վլադիմիր Պուտինի հետ անմիջական շփումները հնարավորություն են տալիս երկու երկրների միջև ստեղծել փոխշահավետ տնտեսական հարաբերություններ:

Նեթանյահուն շեշտել է, որ նման հաղորդակցությունը հնարավոր է երկու առաջնորդների փոխադարձ հարգանքի շնորհիվ․ «Մենք իրոք խոսում ենք հավասար պայմաններում, բացահայտ, առանց վերապահումների։ Խոսում ենք ուղիղ, այսպես ասած իրերը կոչում ենք իրենց անուներով»,-ասել է Իսրայելի վարչապետը:

Վլադիմիր Պուտինի և Բենիամին Նեթանյահուի հանդիպումը Սոչիում նախատեսված է այսօր՝ սեպտեմբերի 12-ին: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ առաջնորդները կքննարկեն երկրների միջև հետագա համագործակցության ընթացքը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:

Ավելի վաղ Նեթանյահուն Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իր այցը Ուկրաինա և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեղ գործողությունները:

Նույն շարքից