Հայաստան Քաղաքականություն 

Եղել է դեպք, երբ իմացել ենք, որ բարձրաստիճան պաշտոնյան ապօրինի ձեռք բերված գույք է վաճառում ու ստիպված ենք եղել լուռ հետևել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Մենք կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ` ոչ: Կիսապայքարն ընդունելի չէ: Այսօր կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ այս ընթացքում ունեցել են դեպք, երբ իմացել են, որ X-ը` բարձրաստիճան պաշտոնյան, կամ նրա փեսան ապօրինի ձևով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել, գույքը ֆորմալ այլ մարդու անունով է, ում մասով իրավական պրիտենզիա չկա, իմացել են, որ գույքը վաճառվելու է, գումարը դուրս է բերվելու. «Սակայն օրենսդրությամբ այնպիսի սահմանափակումներ են եղել, որ մենք ստիպված պետք է լինեինք կամ կոպիտ ապօրինի միջամտության գնալ, կամ էլ լուռ հետևել, թե ինչպես են թալանվածը թաքցնում: Մենք կոռուպցիայի դեմ կիսապայքար չենք անելու: Պետք է ստեղծենք այնպիսի ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որպեսզի որևէ կասկած չլինի մեր մտադրությունների վերաբերյալ»:

Վարչապետի խոսքերով, քաղաքական որոշում է կայացվել և այսօր առաջ քայլ է արվում հարցը լուծելու համար:

Նշենք, որ խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին (հարց` համար 5):

Նույն շարքից