Հայաստան Քաղաքականություն 

Կան գործիչներ, ովքեր սխալ գործելուց հետո տղամարդկություն են ունենում ներողություն խնդրելու. Ֆարմանյան

analitik.am

Սամվել Ֆարմանյանն իր էջում գրում է.

«Քաղաքականության մեջ էլ կարմիր գծեր կան, չգրված օրենքներ կան. քննադատելիս, ասելիքդ ձևակերպելիս ուրիշի արժանապատվությունը վիրավորել, անձնական-ընտանեկան հարթություն մտնել չի կարելի: Ցավոք, կան գործիչներ, ովքեր նման սխալ գործում են: Սխալ են անում: Կան և գործիչներ, ովքեր նման սխալ գործելուց հետո տղամարդկություն են ունենում ներողություն խնդրելու: Նման դեպքեր եղել են: Ես դա գիտեմ: Ճիշտ են արել: Համակեցությունը, կյանքն ու մարդկային հարաբերություններն են դա թելադրում` բոլոր իրավիճակներում, քաղաքականությունից էլ վեր, չկորցնել դիմացինի աչքերի մեջ ուղիղ նայելու մարդկային մղումը:

Հ.Գ. Իր մարդկային որակներով իմ կողմից ամենագնահատելի քաղաքական անհատներից մեկը եղել է և կա Արամ Զավենի Սարգսյանը: Իմ այդ կարծիքը միայն խորացել է խորհրդարանում միասին աշխատելու, ճամփորդելու ու շփումների ընթացքում: Նախևառաջ, որովհետև քաղաքական հայացքներից անդին, իր մեջ տեսել եմ նաև ինձ, իմ ընկերներին ու մեր ընդհանուր տեսակը: Ես գիտեմ, որ Արամ Սարգսյանը շատ լավ գիտի` ինքը հասկացված լինելու ու գնալու տեղ միշտ ունի»:

Նույն շարքից