Հասարակություն 

Քոչարյանի և մյուսների գործը քննող դատարանի մոտ ոստիկանական ուժերը մեծանում են

analitik.am

Այսօր՝ ժամը 13:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվում է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական առաջին նիստը:

Այս պահին դատարանի մոտ ակցիա են անում, ինչպես երկրորդ նախագահի կողմնակիցները, այնպես էլ նրա դեմ պայքարողները: Դատարանի մոտ է նաև Լևոն Քոչարյանը, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, Մարտի 1-ի զոհերի հարազատները և այլոք:

Նշենք, որ այսօր դատարանը կարող է քննել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը, ինչը օրակարգային հարց դարձավ ՍԴ որոշումից հետո:

Նույն շարքից