Հասարակություն Տեսանյութեր 

Գտել են հայտնի քրեական հեղինակության արժեքավոր իրերը /տեսանյութ/

analitik.am

 

 

Սանկտ Պետերբուրգում հայտնաբերել են Տամբովի կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդ Վլադիմիր Բարսուկովի (Կումարինա) արժեքավոր իրերը, որոնք 2007 թվականին խուզարկության ժամանակ դուրս էին բերվել վերջինիս բնակարանից: Տեսանյութը հրապարակել է РЕН ТВ-ն։ (Դիտել 0:32-րդ րոպեից):

Բարսուկովի բնակարանում պահվել են սրբապատկերներ, մոմակալներ, արժեքավոր իրերով զամբյուղներ և կտավներ: 10 տարի անց իրերը գտնվել են Կենտրոնական ռազմածովային թանգարանի շենքերից մեկում:

Քրեական հեղինակության արժեքավոր իրերի պահուստները գտնվում են թանգարանի վերին հարկում: Ոչ Բարսուկովի փաստաբանները, ոչ էլ նրա ընտանիքը չգիտեին, թե որտեղ կարող են լինել իրերը: Իրերի գտնվելու վայրը հայտնի էր միայն հաստատության անվտանգության ծառայությանը:

«Դրանք կարող էին դուրս գրվել, վաճառվել, բայց պահպանվել են: Չէ՞ որ սա թանգարան է, ինչ տվել են, այն էլ պահում ենք», - ասել է թանգարանի անվտանգության գծով փոխտնօրեն Իգոր Գլադկիխը:

Արժեքավոր իրերի տիրոջ մասին տեղեկությունները թաքցվում էի՝ վերագրելով այն տարբեր մարդկանց: Այժմ, 12 տարի անց, արժեքավոր իրերը կարող են դատական կարգով վերադարձվել Բարսուկովի հարազատներին:

Դատախազությունը փորձում է վիճարկել այս որոշումը, համաձայն որի՝ հանցագործը կարող էր ձեռքբերել դրաք ռեյդերի և շորթման միջոցով:

 

 

Նույն շարքից