Քաղաքականություն 

Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է «բռնել սպանել» այդ մարդիկ հիվանդ երևակայություն ունեն․ Լևոն Քոչարյան

analitik.am

Նման խոսակցություն կոնկրետ այսօր չեմ ունեցել, բայց նախկինում ասել եմ, որ պետք է զերծ մնալ սադրանքներից և տարատեսակ բաների չփորձել պատասխանել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների մասին հայտարարեց Լևոն Քոչարյանը։

Լևոն Քոչարյանի խոսքերով շատերը չեն մտնում մանրամասների մեջ․ «Մեղադրանքի մեջ չկա սպանություններ, սպանությունները հրահանգավորելու հետ կապված բաներ։ Մարդկանց մոլորեցնում են»,-ասաց նա։

«Եթե ինչ-որ հանգամանքներ պարզ չի մարդկանց, իրենց ձեռքն է և՛ դատախազությունը և՛ քննչականը և՛ մնացածը, թող գնան ու ինչ-որ բան գտնեն։ Առանց ապացույցի, հուզական ֆոնի վրա մարդկանց մոտ ստեղծում են այս տպավորությունը։ Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ պետք է բռնել սպանել՝ ինձ թվում է այդ մարդիկ հիվանդ երևակայություն ունեն»։

Նույն շարքից