Գլխավոր Իրավական 

Չեմ ցանկանում այդ մասին խոսել. Քոչարյանը պատասխանեց դատավորի հարցերին` ներկայացնելով իրեն

analitik.am

Ծնվել եմ 1954 թվականին, Ստեփանակերտում: Դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով դատավոր Դանիբեկյանի հարցերին:

Նշենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարում մեկնարկել են Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերը:

Դատավորի հարցին՝ աշխատո՞ւմ է, Քոչարյանը պատասխանեց՝ հիմա՞:

Դատավորն ասաց՝ մինչև կալանավորվելը:

Քոչարյանն ասաց, որ մշտական աշխատանք չունի. «Ես «Սիստեմա»-ի խորհրդի անկախ տնօրեն եմ, սակայն դա մշտական աշխատանք չէ: Հայաստանում այդ ինստիտուտը չկա, դրա համար բարդ է բացատրել»:

Քոչարյանը նշեց, որ իր հաշվառման վայրն է Իսակովի պողոտա 23/7. «Փաստացի ապրել եմ նույն հասցեում»:

Հարցին, թե ունի արդյո՞ք առողջական խնդիրներ, Քոչարյանն ասաց, որ չի ցանկանում այդ մասին խոսել:

Երկրորդ նախագահը դրական պատասխան տվեց հարցին՝ արդյո՞ք ստացել է մեղադրական եզրակացությունը, սակայն չի հիշում, թե երբ։

Նույն շարքից