Բարի օր Հասարակություն 

Չենք ասել, որ մասնակցելու ենք Ամուլսարի համար քայլերթին, ասել ենք, որ լինելու ենք ժողվորդի կողքին. Ծառուկյան

analitik.am

Երևի դուք իմ պատասխանը ճիշտ չեք ընկալել: Մենք ոչ թե ակցիաներին ենք մասնակցելու, այլ ժողովրդի կողքին ենք լինելու, որ խախտումներ չլինեն, ժողովրդին չնեղացնեն, բռնություն չլինի: Այդ դեպքում մեր պատգամավորները կլինեն ժողովրդի կողքին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Ամուլսարի հարցի մասին:

Հարցին, թե երբ ինքը դուրս կգա ու կմասնակցի քայլերթերին, Ծառուկյանը նշեց, որ իրենք չեն ասել, թե մասնակցելու են քայլերթին, ասել են, որ ժողովրդի կողքին են, պաշտպանելու են, որ անօրինականություններ չլինի. «Իրանք կարող են ազատ քայլել: Մենք ասում ենք՝ եթե խոչընդոտ լինի, բռնություն լինի, մեր պատգամավորները կլինեն ժողովրդի կողքին, որ խախտումներ, բռնություն չլինի»։

Նույն շարքից