գլխավոր Քաղաքականություն 

Ամեն մարդ էլ կարա կուսակցություն բացի, դա կախված է իր ապրածից, արածից. Ծառուկյան

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք շանս ունի հնարավոր ընդդիմադիր բևեռում մրցակցություն ապահովել իշխանությունների համար, հայտարարեց որ ամեն մեկն էլ իրավունք ունի կուսակցություն բացելու, մասնակցելու. «Դա կախված է իր ապրածից, արածից, գործունեությունից, ժողովրդի մոտ վստահությունից»:

Ծառուկյանի խոսքերով, բոլորն էլ շանս ունեն, բայց դա կախված է ամեն մարդու ապրածից ու արածից:

Ինչ վերաբերում է Արման Բաբաջանյանի հայտարարությանը, թե հեղափոխությունը պետք է պաշտպանել հենց իշխանություններից, Ծառուկյանն ասաց, որ ինքը որևէ բան չի տեսնում, ամեն մարդ իր կարծիքն է ասում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից