Քաղաքականություն 

Ռուսաստանի փոխվարչապետը չի բացառում ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդի կարգավիճակ ստանալը

analitik.am

Այս շաբաթ ՀՀ ազգային ժողովը վավերացրեց ՀԱՊԿ կանոնակարգ օրենքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որի համաձայն կառույցն այսուհետ կարող է ունենալ գործընկերներ և ոչ անդամ երկրները կարող են դիտորդի կարգավիճակ ստանալ, եթե համաձայն լինեն բոլոր անդամ երկրները:

Երևանում լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը, խոսելով ՀԱՊԿ-ի և Ադրբեջանի համագործակցության մասին և պատասխանելով խոսակցություններին, որ Ադրբեջանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ կազմակերպությունում, հայտարարեց, որ խոսքը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին. «ՀԱՊԿ-ը միշտ ողջունելու է համագործակցությունը ԽՍՀՄ բոլոր նախկին անդամ երկրների հետ: Մենք եղել ենք ընտանիքի նման»:

ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանը հավասարակշռված քաղաքականություն է վարում, հետաքրքրված չէ հակամարտության լարմամբ. «Ընդհակառակը, Ռուսաստանն ամեն հնարավորն անելու է հակամարտության կարգավորմանը նպաստելու համար»:

Բորիսովը չի բացառել, որ Ադրբեջանը կարող է դիտորդ կամ գործընկեր լինել՝ հիշեցնելով, որ ոորոշումը կայացվելու է միասին. «Որոշումները կայացվելու է կազմակերպության կանոնադրության համաձայն»:

Նույն շարքից