Քաղաքականություն 

Եթե որևէ մեկի համաձայնությունը չլինի, նման որոշում չի կայացվի․ Սեմերիկովը՝ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր դիտորդ լինելու մասին

analitik.am

Բոլոր որոշումները, հատկապես nրանք, որոնք վերաբերում են անդամակցությանը, գործընկերությանը, դիտորդ լինելուն, ընդունվում են կոնսենսուսով` բոլոր անդամ երկրների համաձայնությամբ: Եթե որևէ մեկի համաձայնությունը չլինի, նման որոշում չի կայացվի: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը՝ խոսելով ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր դիտորդ լինելու մասին:

Սեմերիկովը հիշեցրել է գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ մատնանշելով, որ բոլոր հարցերը, որոնք պետք է կայացվեն կոնսեսուսով, կայացվում են կոնսենսուսով:

Ինչ վերաբերում է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարությանը, ով չէր բացառել Ադրբեջանի՝ դիտորդ լինելու հնարավորությունը, Սեմերիկովը նշել է, որ վերջինս ուղղակի ասել է, որ կազմակերպության դռները որևէ մեկի համար փակ չեն, ցանկացած պետություն կարող է ցանկություն հայտնել դառնալ անդամ, դիտորդ կամ գործընկեր, սակայն հատուկ կարգ կա, թե ինչպես դա պետք է արվի:

Նույն շարքից