Հասարակություն 

ԽՍՀՄ անձնագրով կինը 23 տարի է չի կարողանում լքել Թուրքիան

analitik.am

Ազգությամբ ուկրաինուհի 59-ամյա Ալեքսանդրա Դրավեցկին արդեն 23 տարի է, ինչ չի կարողանում լքել Թուրքիան։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ կինը 1990-ական թվականներին մեկնել է Թուրքիա, որտեղ զբաղվել է առևտրով և ԽՍՀՄ փլուզման պահին գտնվել է Ստամբուլում։

Երբ Ալեքսանդրան փորձել է նոր անձնագիր ստանալ և վերադառնալ իր երկիր Ուկրաինայի դեսպանատնից պատասխանել են,  որ ուկրաինական արխիվում վերջինիս վերաբերյալ փաստաթղթեր և տվյալներ չկան։

Ներկայումս կինը շարունակում է ապրել Ստամբուլում և հուսալ, որ իր խնդիրը մի օր լուծում կստանա։

«Հավանաբար ես վերջին մարդն եմ, ով դեռ ապրում է ԽՍՀՄ անձնագրով»,-ասել է Դրավեցկին ։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Նույն շարքից