Հասարակություն 

Մեղադրյալ Քոչարյան, ինչո՞ւ չասացիք` այ Սերժիկ, արի բացենք Մարտի 1-ի գործը. Մարտի 1-ի զոհի հայր

analitik.am

Դու ու Սերժը մտերիմներ եք, մի հող ու ջրի մարդ եք, 10 տարի ի՞նչն է խանգարել, որ ասես` այ Սերժիկ, արի էս Մարտի 1-ի էջը բացենք ու փակենք: Ձևականերն գոնե երկու «պռապռչիկի» դատեիք, ասեիք, որ նրանք են մեղավոր: 10 տարի որևէ բան չեք արել: Մեր գործերի վրա թոզը դրած դարակում գցած է եղել: Անգամ այդ ժամանակ Սերժ Սարգսյանն իր մոտ կանչեց ուժայիններին և ասաց, որ բացահայտեն Մարտի 1-ը, սակայն դա շոու էր: Այսօր` սեպտեմբերի 12-ին, դատարանում հայտարարեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը` դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Քոչարյան, դու ասել ես, որ տղամարդ ես, իհարկե տղամարդ ես, ուրեմն տղամարդկություն ունեցիր ու կրիր քո խստագույն պատիժը»,-հավելեց Քլոյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել են ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով դատական նիստերը:

Նույն շարքից