Հասարակություն 

Մարտի 1-ի զոհի մայրը դիմեց Ռոբերտ Քոչարյանին

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև Մարտի 1-ի զոհերից սերժանտ Տիգրան Աբգարյանի մայրը, ում խոսքերով, իր որդին ընդամենը 7 ամսվա ծառայող է եղել, 18 տարեկան. «Ո՞վ սպանեց իմ որդուն: Որևէ մեկն իրավունք չունի խլելու այլ մարդու կյանքը»:

Տիկինը հայտարարեց, որ իր որդին դեռ ողջ է եղել, երբ Քոչարյանը հայտարարել է, որ երկու կողմից էլ զոհեր կան. «Ո՞վ սպանեց իմ 18 տարեկան զինվորին: 1,5 տարի մեզ համոզել են, որ սնայպերը պատահական կրակել է: Ասում են, որ պարոն Քոչարյանը չի իմացել ոչ մի բան: Եթե ընտանիքում խժդժություններ են լինում, մեղավորն ընտանիքի մեծն է: Այդ ժամանակ Դուք էիք երկրի ղեկավարը: Իմ որդին 40 օր վիզը կոտրած պառկած էր հիվանդանոցում: 40 օրում մի՞թե որևէ մեկը չկարողացավ գալ տեսնել՝ այդ զինվորը մեռել է, թե՝ սաղ: Որևէ մեկը չեկավ:

Սնայպերն ի՞նչ գործ ուներ այդ ժամանակ Երևանի կենտրոնում: Գոնե երկու հոգու ձևի համար դատեիք, որպեսզի մենք էլ հանգստանայինք: 11 տարի չեմ կարողանում պարզել, թե ով սպանեց իմ որդուն: Ես արդեն չգիտեմ, թե ինչպես կարող եմ թմբկահարել, որ գործը պետք է բացվի:

Ո՞վ խփեց իմ որդուն: Նրանց մոտ ցուցարար չի եղել: 11 տարի: Ինչքա՞ն կարելի է ձգել: Հիմա գոնե դուք բացահայտեք: Պետք չէ, որ Քոչարյանն ազատ արձակվի»:

 

Նույն շարքից