Հասարակություն 

Ես նման բան չեմ հիշում. Սեյրան Օհանյանը` Մարտի 1-ի զոհի մոր խոսքերի մասին

Ես այդ դրվագը չեմ հիշում: Կարծում եմ` մեր հանրությունը գիտի, որ այն ժամանակահատվածում, երբ զինվորները, տարբեր անձինք եղել են հիվանդանոցներում, ես անտարբեր չեմ եղել: Ես կպարզեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մոր հայտարարությանը, ով նշել էր, որ Սեյրան Օհանյանը հիվանդանոցում է եղել, երբ իր որդին այնտեղ պառկած է եղել, սակայն չի այցելել իր որդուն:

Օհանյանը նշեց, որ ինքն այդ ժամանակ Գլխավոր շտաբի պետն է եղել և չէր կարող լինել քաղաքացիական հագուստով, ինչպես պնդել էր Աբգարյանի մայրը:

Աբգարյանի մայրն իր խոսքում նշել էր, որ այդ օրն Օհանյանն այցելել է իր հորը, սակայն Օհանյանը նշեց, թե չի հիշում, որ իր հայրն այդ հիվանդանոցում պառկած լինի:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից